Ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի` բողոքի ակցիա ԱԺ նախագահի դեմ
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Երեկվանից Աժ-ում հավատարմագրված լրագրողները “Ֆեյսբուք” սոցիալական կայքում ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի: Ստորագրահավաքին միացել է 65 լրագրող:
“Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունների առաջարկով` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումները սկսելուց առաջ այսօր լրագրողները ստորագրությունները` ներկայացնելու են Աժ նախագահին: