14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ֆուտբոլային հանդիպման արդյունքում սպանվել է 73 մարդ /վիդեո/

Եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում սպանվել է 73, ձերբակալվել է 47 մարդ, տեղեկացնում է “Reuters”-ը:

Եգիպտոսի ղեկավարությունը որոշել է հատուկ կոմիտե ստեղծել` մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում մահացած  մարդկանց մահվան հանգամանքները պարզելու համար:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել տեղի “Ալ-Մասրի” եւ Կահիրեի “Ալ-Ահրի” ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ: Տեղի թիմը 3:1 հաշվով հաղթելիս է եղել, երբ հանդիսատեսն անսպասելի ներխուժել է դաշտ եւ հարձակվել “Ալ-Ահլիի” ֆուտբոլիստների վրա: Մարզադաշտը հսկող իրավապահ մարմինները փորձել են մարզիկներին հանել դաշտից, սակայն նրանց բոլորին հասցրել են ծեծել:

Ըստ պաշտոնական տվյալների` 73 մարդ է զոհվել, ավելի քան հազարը վնասվածքներ են ստացել` մասամբ դանակային հարվածներ եւ ուղեղի ցնցում:

http://youtu.be/51LGqkdAONA

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ