14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գլխավոր ճարտարապետը հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին  հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանը, ներդրող ընկերության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը և այլ պատասխանատու անձինք:

Նշենք, որ սա հարցի հետ կապված քաղաքապետարանի ներկայացուցիչների և տարածքի բնակիչների հետ արդեն հիգերորդ հանդիպումն է։ Նախկինում կայացած հանդիպումների ընթացքում, որոնց նույնպես մասնակցել են ԱԺ Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները, կողմերի միջև որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել։ Մասնավորապես հստակեցվել էր կառուցվելիք շենքի հարկայնության հարցն ու քաղաքապետարանի կողմից բացառվել 16 հարկանի շենքի կառուցումը։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այս անգամ էլ, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, ի պատասխան բնակիչների անհանգստության, վստահեցրել է, որ չնայած արդեն առկա փորձագիտական դրական եզրակացություններին, բնակիչների ցանկությամբ կարելի է անցկացնել կրկնակի փորձաքննություն` իրենց իսկ ընտրած ընկերությունների կողմից ։

Նարեկ Սարգսյանը նշել է, որ տարածքում իրացվում է 9000քմ տարածք, արդյունքում՝ 2000 քմ-ի հաշվին կկառուցվեն   նոր ճանապարհներ, որոնք  կարևոր նշանակություն ունեն   ներքին սպասարկման համար, առնվազն 3000 քմ-ն   կլինի կանաչ գոտի, ևս  1000 քմ-ը՝  ծերերի համար տարածքներ. ‘’Արդյունքում այդ հատվածը,  որը  չի ունեցել բակ, նոր տարածություն կշահի՝ ի հաշիվ կառուցվելիք  շենքի’’,- ասել է Նարեկ Սարգսյանն, ավելացնելով, որ սա տարածքի բնակիչների, նրանց երեխաների  շահերից է բխում, հին ֆոնդը քանդվելու է, և մարդիկ նորմալ բնակարաններ, խաղահրապարակներ  են ստանալու’’:

Բնակիչների ներկայացուցիչների կարծիքները, սակայն, միանշանակ չեն եղել։ Եթե տարածքի զգալի մասը զբաղեցնող նախկին խարխուլ բնակֆոնդի սեփականատերերը, ովքեր նույն տարածքում բնակարան ստանալու մասին կառուցապատողի հետ արդեն պայմանագիր ունեն կնքած և այստեղ նախկինում հախուռն տեղակայված ավտոտնակների տերերի հետ համապատասխան փոխհատուցում են ստացել, կողմ են եղել օր առաջ շինարարությունն սկսելուն, ապա հարևան շենքերի բնակիչները շարունակել են դեմ արտահայտվել շինարարությանը։ ‘’Նախորդ անգամ շատ բաներ որոշակիացվել էին և այսօր կարծես պետք էր առաջ գնալ։ Սակայն դարձյալ սկզբին ենք վերադառնում։ Հաջորդ հանդիպմանն էլ կգա մեկ ուրիշն ու մի այլ բան էլ նա կասի։ Չի կարելի մոռանալ նաև այն խարխուլ տներում բնակվողների մասին, անտեսել նրանց շահերը’’,– նշել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Հանդիպման ավարտին Նարեկ Սարգսյանը բնակիչների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման,  կառուցապատողն ունի ոչ միայն տեղում նոր մանկապարտեզ կառուցելու  պարտավորություն, այլև իրացված տարածքի բնակիչների բնակարանների և ավտոտնակների փոխհատուցման խնդիր:

Երևանի քաղաքապետարանը պարտավոր է և առաջիկայում  որոշում կկայացնի  կառուցապատողին 7-հարկանի շենքի կառուցման վերաբերյալ ՃՀԱ տալու և հողային աշխատանքներն սկսելու վերաբերյալ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ