11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու՞ փոխվեց ՀՀԿ-ի համագումարի օրը. Ժամանակ

ՀՀԿ համագումարը նախապես շրջանառվող մարտի 17-ի փոխարեն մարտի 10-ին անցկացնելու պատճառը կազմակերպչական տեսանկյունից այդ օրվա` ավելի հարմար լինելն է: “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում այս ձեւակերպումը նախընտրեց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

“Կուսակցության գործադիր մարմինը որոշել է, որ այդ ամսաթիվն ավելի հարմար է մեր պլաններին, ուրիշ ոչ մի դրդապատճառ չկա”,-ասել է Դ. Հարությունյանը: Նա նա նաեւ տեղեկացրել է, որ համագումարում կուսակցությունը նոր գործադիր մարմին է ընտրելու:

“Այդ օրը, ըստ այլ հավաստիացումների, նաեւ կամբողջանա ՀՀԿ համամասնական բազմաչարչար ցուցակը”,-գրում է “Ժամանակը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ