16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտինը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիք է պահանջում

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ծրագրված հակահրթիռային պաշտպանական համակարգերի գործարկումը ուղղված է Ռուսաստանի դեմ: Այս մասին ՌԴ վարչապետը հայտնել է “Սառը քաղաքականություն” վավերագրական ֆիլմում:

“Ներկայումս հակահրթիռային պաշտպանական համակարգի գործարկումը նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի հրթիռային եւ միջուկային ներուժը, քանի որ այդ համակարգերը կփակեն մեր սահմանը մինչեւ Ուրալ եւ կսահմանափակեն միջուկային համակարգերի գործունեությունը”,-նշել է Վլադիմիր Պուտինը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից որեւէ սպառնալիք չկա, իսկ ՆԱՏՕ-ն դեռեւս չի ներկայացնում անվտանգության գրավոր երաշխիք:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ