22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգության” համագումարը` մարտի երկուսին

Ժառանգության” համագումարը տեղի կունենա մարտի երկուսին, որի ընթացքում կորոշվեն առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության հարցն ու ձեւաչափը: Այսօր այս մասին տեղեկացրել է “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ մինչ այդ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց,  “Ժառանգություն”ը մտնում է լուրջ “ինքնաքննական”, “նեղ հայեցողության” շրջան եւ ինքը պետք է նախահամագումարյան այս շրջանում որոշի,  թե արդյոք օրակարգում է ԱԺ-ում հայտնվելը, թե ոչ, հասարակությունը ինչ է ակնկալում իրենից:

Ժառանգության” նախագահը հավելեց, որ այս ընթացքում կշարունակվեն հանդիպումները “Ազատ դեմոկրատների”, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ,  իսկ մարտի երկուսին, “Ժառանգությունը” հայտարարություն կանի: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե միակ հարցը ԱԺ մտնելն է, ապա “Ժառանգությունը կարող է ասել, որ եթե ցանկանա, առանձին ցուցակով կարող է խորհրդարան մտնել:

ժառանգության” առաջնորդի խոսքով, սակայն, այժմ լուրջ փոփոխությունների նախադրյալներ կան եւ “Ժառանգությունը” պետք է մասնակից լինի այս փոփոխություններին: Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական ուժերի համախմբվածությունը եւ նշեց, որ լավ կլիներ, որ երկրի նախագահը հանդիպեր այդ քաղաքական ուժերի հետ:

“Եթե կամք կա ունենալ ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին անգամ սահամանադրական, հայավայել նոր ընտրություն կազմակերպել, ուրեմն մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցում”:,-ասաց Հովհաննիսյանը ու հավելեց, որ  “Ժառանգությունը” կքննի իշխանության խոսքի եւ գործի “մեծ վիհը”:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ “ժառանգությունը” հասարակությանը կներկայանա “քաղաքացու իրավունք”, “ազգային շահ”, “ պետության ինքնիշխանություն” ուղենիշերով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ