22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիահայությունը նախընտրում է Բաշար ալ-Ասադին. արաբագետ

Բոլորին արդեն պարզ է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում: 2 խոշոր ահաբեկչական գործողություն իրականացվեց Դամասկոսում և չի բացառվում, որ ահաբեկչական գործողությունները կրկնվեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով` Սիրիայում իրավիճակն այնքան է թեժացել, որ եթե ընդդիմադիր ուժերին դրսից օգնություն չտրվի, ապա կառավարական ուժերը կճնշեն դիմադրությունը: Արաբագետը նշեց սիրիական պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին:

‘Թուրքիան այն երկիրն է, ուր ձևավորվեց սիրիական ընդդիմությունը: Թուրքիան ագրեսիվ հռետորաբանությամբ սկսեց պարտադրել Բաշար ալ-Ասադի հեռացման անխուսափելիությունը: Սակայն հիմա արդեն, տեսնելով որ չի ստանում ցանկալի արդյունքները, Թուրքիան փորձում է հետ կանգնել առաջին գծից’,- ասաց Սուրեն Մանուկյանը` հավելելով, որ իր տարածքում Թուրքիան կենտրոնացնում է սիրիացի փախստականների ճամբարներ:

Արաբագետի կարծիքով` միայն մի դեպքում Բաշար ալ-Ասադը կարող էր հաջողության հասնել, եթե ընձեռված ժամանակը օգտագործեր  պարտիզանական պայքարի անցնելու գործում: Սակայն Ասադը այդպես չվարվեց, և ըստ Սուրեն Մանուկյանի, հիմա նա այլևս այդքան ժամանակ չունի:

Առաջիկա շաբաթներին Սիրիայի հետ կապված խնդիրը որոշակիություն կստանա, քանի որ Անվտանգության Խորհուրդը Սիրիայի հարցով  որոշում կկայացնի, և պարզ կլինի, թե դրանից հետո ինչ գործողություններ են ծավալվելու Սիրիայում’,- ասաց արաբագետը:

Անդրադառնալով սիրիահայ համայնքին, նա նշեց, որ Սիրիայի ներկայիս կառավարությունը լավ է վերաբերվել հայերին, իսկ նոր կառավարությունը կարող է հոգեբանական անհարմարության մեջ գցել սիրիահայ համայնքին, քանի որ Թուրքիայում ձևավորված սիրիական ընդդիմության իշխանության անցնելը, կնշանակի, որ այդ կառավարությունը միշտ երախտագիտությամբ կվերաբերի Թուրքիային:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ