11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դուք դեռ չե ՞ք գտել ձեր կեսին, ուրեմն չեք կերել ԲՀԿ-ի աղաբլիթը/ֆոտո/

Հայաստանի չամուսնացած երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, դուք դեռ չե ՞ք գտել ձեր կեսին, հոգ չէ, այդ հարցում ձեզ կօգնի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը: 

Սպիտակ ձիու վրա նստած ձեր ասպետին կամ սափորով սառը ջուր մատուցող գեղեցկուհի հարսնացուին գոնե երազում դուք կտեսնեք, եթե ուտեք ԲՀԿ-ական երիտասարդների բաժանած աղաբլիթը:

Այսօր` երիտասարդների արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնի նախօրեին, ԲՀԿ-ական երիտասարդները կարմիր ու սպիտակ փուչիկներով զարդարված մեքենայով  շրջում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի աշխույժ երաժշտության ուղեկցությամբ աղաբլիթ բաժանում /ժողովրդական ավանդության համաձայն, տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում եւ երազում տեսնում իրենց ընտրյալին,- խմբ./:

Լուսանկարները` սիրողական:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ