11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ֆրանսիայի հրեաները` հայերին. Հայոց աշխարհ

Ֆրանսիայի աշխարհիկ հրեաների կենտրոնի նախագահ Նիկոլաս Ցոմերշտայնը հայտարարել է որ թուրքական ազգայնականությանը դիմակայելու համար հրեաները պետք է աջակցեն հայերին:

Այս մասին գրում է “Հայոց աշխարհ” օրաթերթը: “Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք ժխտողականությունից տառապող հայերին: Առավել քան բոլոր հրեաները հասկանում են, թե դա ինչ է նշանակում, ուստիեւ պետք է պայքարեն ժխտողականության դեմ”,- հայտարարել է Ցոմերշտայնը:

Հրեա գործչի պնդմամբ՝ այն միջոցները, որոնք կիրառվում են Շոայի ժխտողականության հանդեպ, կիրառելի են նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում:

“Հանուն եղբայրության եւ այն տառապանքների, որ կրել են հայերը ցեղասպանության տարիներին, Հայոց ցեղասպանությունը չի կարող մոռացվել կամ ժխտվել”,- ընդգծել է Ցոմերշտայնը: Ժխտողականությունը պատժելու հարցում հրեական համայնքը շարունակելու է աջակցել Ֆրանսիայի հայերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ