22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դարձյալ “խոսքի եւ գործի” տարբերության կռիվ. ԲՀԿ-ն տապալեց նախագիծը

Քիչ առաջ խորհրդարանում արտասովոր իրավիճակ ստեղծվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծը, որը չանցավ: Նախագիծը չքվեարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը: ԱԺ նախագահը հարցը վերաքվեարկության դրեց:

“Ժառանգական” Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ սա ճնշում է խորհրդարանի վրա: ՀՅԴ-ն հայտարարեց, թե ձեռնպահ է քվեարկելու:  Երկրորդ անգամ քվեարկության դնելուց հետո իրավիճակը չփոխվեց: ԲՀԿ-ն ու “Ժառանգությունը” կրկին չքվեարկեցին: Ձայների 53 կողմ,  7 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ նախագիծը չանցավ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախագիծը հակակոռուպցիոն նշանակություն ունի եւ նախագծի քվեարկությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ցույց տվեց, որ օրենսդրական դաշտում պատրաստ է հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել եւ պայքարել կոռուպցիայի դեմ:

“Յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարում”,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկու ուղղություն ունի` օրենսդրական նախաձեռնության միջոցով եւ քաղաքական կամքի առկայությամբ, ինչը ունի իշխող ՀՀԿ-ն: “Ֆիքսենք մի բան, որ ՀՀԿ-ն գործով է պայքարում կոռուպցիայի դեմ”,-եզրափակեց Շարմազանովը:

Իսկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը  հայտարարեց, որ նախագծի նպատակը խոշոր կապիտալի շրջանառության հրապարակայնության ապահովումն էր: “Նպատակը  հարկերի հավաքագրումն էր, ստվերի դեմ պայքարն էր եւ սրանով յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման, արդարությունից եւ այլ խնդիրներից եւ վաղը ժողովրդի առջեւ կուրծք է ծեծելու,  պետք է գործնականում ապահովեր իր խոսքի եւ գործի նույնությունը”:

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չքվեարկեց, բայց  դեմ չէ օրենքի նախագծին: “Այն ուղղակի վաղաժամ է մեր հասարակության համար, որովհետեւ այնտեղ խնդիրներ կան ծառայությունների հետ կպված”,-հայտարարեց Սամվել Բալասանյանը:

Կոալիցիոն մյուս ուժի` ՕԵԿ-ի անունից խոսեց Հեղինե Բիշարյանը եւ հայտարարեց, որ հարցը քննարկվել է եւ բոլոր քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումն արտահայտել են: ՕԵԿ-ի անունից նա ռաջարկեց երեքշաբթի օրը հարցը կրկին դնել քվեարկության, իսկ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկման  ժամանակ որեւէ քաղաքական ուժ որեւէ դիտարկում չարեց հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու անհնարինության  մասին եւ բոլոր քննարկումները հանգեցին նրան, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար պատրաստ է:

“Ես եւս պետք է ասեմ, որ քվեարկել այս օրինագծի դեմ նշանակում է քվեարկել կոռուպցիայի դեմ, իսկ չքվեարկել ընդհանրապես, նշանակում է  առանցքային կեցվածք ընդունել, այդ քաղաքական ուժը կողմ է կոռուպցիային, թե դեմ”,-հայտարարեց Գագիկ Մինասյանը, իսկ պատգամավոր Արեգ Ղուկասյանը հայտարարեց.

”Ընդամենը պետությունն ուզում էր ասել, որ երեք միլիոնից ավելի ձեռքբերումները պետք է լինեն թափանցիկ, պետք է լինեն բանկային համակարգի միջոցով, եւ չքվեարկողները եւ դեմ քվեարկողները ասացին` ոչ, պետք է, որ լինեն թափանցիկ, թող լինեն այնպես, ինչպես եղել են մինչեւ օրս”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ