12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը Վրաստանի համար ոչ միայն պետություն է, այլեւ` գաղափար. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով ամերիկյան Ծովային ակադեմիայում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի համար ոչ միայն պետություն է, այլեւ` գաղափար:

“Այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսիք են Վրաստանը, ում շատ են սպառնում, ԱՄՆ-ը միակ պետությունն է, որին կարելի է դիմել ոչ միայն նրա հզոր լինելու պատճառով, այլեւ որպես մի պետություն, որը լավագույն կերպով է արտահայտել ազատության գաղափարը”,-նշել է Սաակաշվիլին:

Վերջինս նաեւ հիշեցրել է, որ 2008-ի օգոստոսին, երբ Վրաստանի “ագրեսիվ թշնամին” հարձակվեց, ամերիկյան ռազմածովային ուժերը մուտք գործեցին վրացական նավահանգիստներ, ինչը կանխեց Թբիլիսիի վրա հարձակումը թշնամու կողմից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ