23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երուսաղեմի հայերին արգելում են օգտվել Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող ավտոկանգառից

Երուսաղեմի հայերը դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ իրենց արգելել են օգտվել Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող ավտոկանգառից, հայտնում է իսրայելական “Հաարեց” թերթը:

Ավտոկանգառը, որը մասամբ գտնվում է պատրարքարանի հողերի վրա, 1970-ականներին վարձակալել է հրեական թաղամասի զարգացման ընկերությունը: Տասնյամյակներ շարունակ բոլորին, ինչպես նաեւ հայերին, թույլատրվել է օգտվել ավտոկանգառից, թեեւ` ավելի բարձր վճարով:

Սակայն 2 տարի առաջ ընկերությունը որոշել է արգելել հայերին օգտվել կանգառից: Ընկերությունը պնդում է, թե հայերն ունեն իրենց ավտոկանգառը 150 մ հեռավորության վրա: Նույնիսկ մահմեդական թաղամասերում բնակվող հրեաներին է թույլատրված օգտվել կանգառից, իսկ մոտակայքում բնակվող հայերին` ոչ:

Ավտոկանգառների անբավարարության հարցը Երուսաղեմի հիմնական խնդիրներից է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ