13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ սպասելիքներ ունի հասարակությունը նորընտիր ԱԺ-ից

Ահարոն Ադիբեկյանի վերջին սոցիոլոգիական հարցումները պարզել են հասարակության ցանկությունների առաջնահերթությունները: Մարդիկ առավելապես ուզում են, որ նորընտիր ԱԺ-ն զբաղվի աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի ուղղությամբ:

Երկրորդ տեղում է աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումը, երրորդ տեղում` առողջապահության և կրթության մատչելիությունը: Չորրորդը կաշառակերության դեմ պայքարն է, հինգերորդը` մարդու իրավունքների պաշտպանությունը, և միայն վեցերորդը` Ղարաբաղի հարցը և տարածաշրջանային անվտանգությունը:

Սոցիոլոգի խոսքով` այս ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքական ուժերը հասարակության համակրանքը շահելու համար իրենց խոստումներում կամ նախընտրական ծրագրերում պետք  է առավելապես ուշադրություն դարձնեն սոցիալական խնդիրների վրա:

2012թ հունվարին մոնիտորինգային հարցումներ են իրականացվել, որին մասնակցել է  1650 չափահաս քաղաքացի, որոնց տրվել է միևնույն հարցը. ‘’Ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքի համար անցած 1-2 տարիների գնահատականը և սպասելիքները’’:

Հարցվածների 63 տոկոսը պատասխանել էր` ոչ լավ, ոչ վատ, կամ հիմնականում` լավ, իսկ  35,5 տոկոսը պատասխանել էր անհաջող կամ ամենավատ:

Ապագայից սպասելիքների առումով նկատվում է բնակչության բևեռացում` հաջողակների մեծ մասը դրական սպասելիքներ ունեն, անհաջողակների մոտ աճում է հոռետեսությունը, բնակչության 80 տոկոսը տարբեր աստիճանով բավարարված չէ իր ներկա վիճակով, 60 տոկոսը` իր ապագայով, ինչը կանխորոշում է հասարակության տրամադրությունները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ