15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեխաներին խեղդամահ արած մորը ուղարկեցին հարկադիր բուժման

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի Վեդիի նստավայրում ավարտվեց  2011թ. սեպտեմբերի 6-ին իր մանկահասակ երեխաներին խեղդամահ արած Ոոզա Ալոյանի գործով դատավարությունը:  Հիշեցնենք, որ  Ալոյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հարկադիր բուժումը “Նուբարաշեն” ՊՓԲԸ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Ըստ բժշկական եզրակացության, Ռոզան  անմեղսունակ է:

Դատական առաջին նիստը փետրվարի 4-ին էր, եւ դատավորը հետաձգեց, որովհետեւ անհրաժեշտություն կար վկաներին լսելու:

Այսօր արդեն դատական նիստի վերջում դատարանը անմեղսունակ ճանաչեց Ռոզային եւ դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ Ռոզա Ալոյանի նկատմամբ նշանակվեց հարկադիր հատուկ հսկողություն հոգեբուժական որեւէ հասաստությունում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ