Ծառուկյանի ցուցակը
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ԲՀԿ համամասնական ցուցակը պատրաստ է` չհաշված մի քանի շտկումները: Ցուցակը, ձեււել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զգալի միջամտությամբ:
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ այստեղ շատ լավ գիտակցում են, որ Քոչարյանի ներկայությունն ավելի շոշափելի է դառնում, քան մինչ այժմ էր: Բայց Ծառուկյանն այս առումով ընտրության հնարավորություն չունի:
Այսպիսով, ԲՀԿ ցուցակում անցողիկ տեղ է ապահովված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի համար: Նրա ներկայությամբ, սակայն բարգավաճականներն այնքան էլ ոգեւորված չեն:
Ասում են Քոչարյանը Օսկանյանին “դեսանտ” է իջեցնում Ծառուկյանի մոտ: Բացի Օսկանյանից, ԲՀԿ ցուցակում լինելու է նաեւ “7օր” լրատվական կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը: Հիշեցնենք, որ նա ժամանակին Սամվել Բաբայանի “Դաշինք” կուսակցությունից էր:
“Ժամ” լրատվական կայքի ղեկավար, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նույնպես ԲՀԿ համամասնական ցուցակում կլինի: Ի դեպ, “Հայացք” օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը նույնպես ԲՀԿ-ի համամասնական ցուցակում է: