25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վստահության դեֆիցիտ կա՞ ԱԺ նախագահի եւ կառավարության նկատմամբ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված, որ ԱԺ գարնանային նստաշրջանին շատ թվով պատգամավորներ չեն մասնակցում եւ բացակայում են անգամ քվեարկություններից`չնայած ԱԺ նախագահի հորդորներին: Արդյոք այս հանգամանքը խոսում է այն մասին, որ վստահության դեֆիցիտ կա ԱԺ նախագահի եւ կառավարության նկատմամբ:

Սամվել Բալասանյանն այս ամենը բացատրել է  նախընտրական տրամդրություններով:  “Հատկապես մեծամասնականով առաջադրված պատգամավորների հետաքրքրությունները տեղերում իրենց ախատանքները ծավալելն է,  բացի այդ, հիմա համամասնական ցուցակներ են կազմվում: Բնականաբար, ամեն մի պատգամավոր, որը  նորից ցանկանում է պատգամավոր դառնալ, նույնպես ունի իր անելիքը”,-նկատել է նա:

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահը կարծիք է հայտնել, թե փետրվարի 27-ի քառօրյային պատգամավորների թիվն ավելի պակաս կլինի: “Մարտին չգիտեմ, թե ոնց պետք է կարողանանք քառօրյա կազմակերպել, իսկ ապրիլին ինձ թվում է, որ քառօրյան չի կայանա”,-ասել է Բալասանյանը` հավելելով, որ այս մասին է վկայում խոհրդարանում ձեռք բերած իր փորձը:

“Պետք չի այլ բաներ փնտրել, ուղղակի պատագամավորները տարածաշրջաններում իրենց գրասենյակներն են բացում, ակտիվ աշխատանք է ընթանում, կան նաեւ գործուղումներ, մենք հիմա ավելի շատ միջազգային կազմակերպությունների հետ ենք աշխատում”:

Ի դեպ, Սամվել Բալասանյանն ասել է նաեւ, որ ամենայն հավանականությամբ, սպասվող խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնական ընտրակարգով եւ կառաջադրվի Գյումրիից` թիվ 35 ընտրատարածքից, որտեղ, ինչպես ինքն ասաց` մեծ գործ է արել եւ անում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ