06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱԿ-ում չեն կողմնորոշվում. Ժողովուրդ

Հայ ազգային կոնգրեսում շարունակում են քննարկել համամասնական ընտրացուցակի կազմման սկզբունքները:  Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ նշում, որ  երկու տարբերակ է առաջ քաշվել. ցուցակը կազմել կուսակցական սկզբունքներով կամ ճանաչված անհատների հերթականությամբ:

“Սակայն փոքր կուսակցությունները, ինչպիսիք, օրինակ, “Ազգային վերածնունդ”-ը, “Կանաչների կուսակցություն”-ը, “Հայոց  հայրենիք”-ը, ցանկանում են, որ համամասնական ցուցակը կազմվի հենց կուսակցական պատկանելության սկզբունքով, որպեսզի մարդ-կուսակցության ղեկավարները հեշտությամբ դառնան պատգամավոր:

Սակայն գերակշռող մեծամասնությունն այս տարբերակին համաձայն չէ. ՀԱԿ-ում կարծում են, որ այդպես անարդար կլինի: Անկուսակցական գործիչներն ու նախկին քաղբանտարկյալները, օրինակ` Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանն ու շատերն այս տարիների ընթացքում շատ ավելին են արել, քան որոշ կուսակցությունների նախագահները”,- գրում է “Ժողովուրդ”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ