30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սիրիայի պայթյունների հետեւանքով մեկ հայ է մահացել /վիդեո/

ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանի` Henaran.am-ին հաղորդած տեղեկատվության համաձայն` Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մահացել է մեկ հայ` Վիգեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ մինչեւ վերջին մի քանի օրը համեմատաբար հանգիստ էր, նախօրեին 2 հուժկու պայթյուններ էին տեղի ունեցել` ռազմական հետախուզության շենքի եւ ռազմական բազայի մոտ: Ըստ տարբեր տվյալների`  զոհվել է 17-25 մարդ, որոնց թվում նաեւ մեր հայրենակիցը:

Սիրիայի իշխանությունները մեղադրել են զինված ահաբեկչական խմբավորումներին, սակայն առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել դրանց համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ