08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչու են երեւանցիները բողոքում. քաղաքապետարանի պարզաբանումը

Երեկ ողջ օրը տեղացած առատ ձյունն անհարմարություն ստեղծեց մայրաքաղաքում: Եղանակային անակնկալը դժգոհության ալիք բարձրացրեց Երեւանի քաղաքապետարանի դեմ: Սոցկայքերում մարդիկ բողոքեցին, որ ձյունը լավ չի մաքրվում, ինչն էլ արգելակում է երթեւեկությունը:

‘’Ձյան մաքրման աշխատանքներում քաղաքապետարանը պատշաճ մակարդակով կատարել է իր առջև դրված խնդիրը’’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` տարակուսանք հայտնելով սոցիալական կայքերում քաղաքապետարանի աշխատանքից դժգոհող քաղաքացիների վերաբերմունքից:

Նա նշեց, որ քաղաքապետարանը երեկ մի քանի անգամ լրատվություն է տարածել այն մասին, որ ձյան մաքրման աշխատանքները վերահսկվում են և շարունակում են իրականացվել:

‘’Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն էլ հայտարարեց, որ ձյան մաքրման աշխատանքներն ավելի ինտենսիվ կընթանան, երբ ձյունը դադարի: Համապատասխան աշխատանքներ են տարվելու ոչ միայն քաղաքի գլխավոր և կենտրոնական փողոցներում, այլ նաեւ բակային տարածքներում’’,- ասաց Շուշան Սարդարյանը` հավելելով, որ աղի եւ ավազի քանակը բավարար է` ձյան մաքրման աշխատանքներն իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ