19 կոտրվածք` սայթաքելու հետեւանքով /ֆոտո/
Ձմռան այս օրերին Վանաձորում ոչ մեկը ապահովագրված չէ կոտրվածքներից: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժինը չի հասցնում մաքրել մարզկենտրոնի մայթերն ու փողոցները: “Ես չեմ կարող երաշխավորել, որ փողոցները կմաքրվեն մերկասառույցներից ու ձնակույտերից, քանի որ շատ է տեղումների քանակը, իսկ մենք պարզապես ի վիճակի չենք”,-արդարացել է քաղաքապետարանի համապատասխան բաժնի մասնագետ Պավլիկ Գեւորգյանը:
Սակայն վանաձորցիներին ամենաքիչն է հետաքրքրում քաղաքապետրանի պարզաբանումներն ու չվերջացող տրտունջները: “Բա որ ընկնում ոտս կոտրվում ա, քաղաքապետարանը մի բանով օգնո՞ւմ ա”,-հարցնում են վանաձորցիները: Ի դեպ, միայն վերջին մեկ շաբաթում Վանաձորի հիվանդնաոցում արձանագրվել է 19 կոտրվածքի դեպք, եւ ըստ բժիշկների, բոլորն էլ սայթաքելու հետեւանքով:
Նկատենք նաեւ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի հետ կապված, քաղաքի կենտրոնական փողոցները երեկ մաքրվել են, իսկ ծայրամասերում նույն վիճակն է: