08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Դեռ փակ ավտոճանապարհներ կան

 

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզում` Նիգավան, Օթեւան, Ծաղկասար, Ջրամբար եւ Ձորագլուխ համայնքների ճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթեւ մարդատար եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ