06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կենտրոնի թաղապետն ազատվեց աշխատանքից. որն է պատճառը

 

Փետրվարի 13–ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։

Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Henaran.am-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Գյանջումյանի հետ, պարզելու թե որն է եղել հրաժարականի պատճառը, սակայն նրա բջջայինը անջատված էր:

Գյանջումյանի աշխատասենյակից էլ ասացին, որ Կենտրոնի արդեն նախկին թաղապետը տարածքում չէ` դուրս է եկել:

Հիշեցնենք, որ Գագիկ Գյանջումյանը համարվում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմը:

Ի դեպ, քաղաքապետարանի լրատվականում եւս այս հարցի վերաբերյալ հրաժարվեցին մեկնաբանություն անել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ