06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ձյան մաքրման աշխատանքները ուղղվում են դեպի մայթեր եւ բակային տարածքներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, դրական է գնահատել վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից կազմակերպված կենտրոնական փողոցների  ձնամաքրման աշխատանքները:

‘Չնայած շարունակվող տեղումներին, քաղաքապետարանի եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելու եւ մայրաքաղաքի հիմնական ճանապարհներն անցանելի պահելու ուղղությամբ, սակայն անելիքներ դեռ կան հատկապես մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված’,-նշել է քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել բոլոր ուժերը կենտրոնացնել մայթերն ու բակային տարածքները ձնից եւ սառույցներից մաքրելու նպատակով:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել շինարարական այն ընկերություններին եւ մասնավոր հատվածին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքներում եւ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հետագայում եւս օգտակար լինել:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ