13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը զգուշացնում է տրանսպորտային ընկերություններին

Այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով տեղումների օրերին տրասպորտային երթուղիների աշխատանքին`նշել է, որ թեեւ ճանպարհներն երթեւեկելի են եղել, սակայն երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ ավելորդ զգուշություն են ցուցաբերել եւ դուրս չեն եկել երթուղի:

‘Կազմակերպությունները պարտավոր են պատշաճ ձեւով ապահովել ուղեւորափոխադրում: Իսկ պարտավորությունները չկատարող ընկերությունները` կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ կզրկվեն գործունեության արտոնագրից’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ  շարունակվում է հասարակական տրասպորտի նկատմամբ վերահսկողությունը: ‘Միասին’  երիտասարդական շարժման անդամների հետ էլ իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգի աշխատանքները:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ գույքագրված են մայրաքաղաքի տարածքում գտնվող վերանորգման աշխատանքներ պահանջող թունելներն ու տրանսպորտային ուղեանցները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել դրանց վերանորգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաղթերը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ