06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տուգանք` աղբի վարձը չվճարելու համար

Այսօր քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված անցյալ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին նկատողություն է արվել` վերը նշված աշխատանքները վատ կազմակերպելու համար:

Անդրադառնալով սեփական եկամուտների` մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին, քաղաքապետը նշել է, որ հավաքագրման ցուցանիշը գոհացուցիչ չէ եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է բնակիչների եւ տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, պարտադիր ենթակա է վճարման: Յուրաքանչյուր ամսվա վճարման ժամկետը սահմանված է մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում աղբահանության վճար վճարողը վճարելու է նաեւ համապատասխան տույժ:

Քաղաքապետը հանձնարարել է նաեւ առաջարկներ ներկայացնել վարչական շրջանների կենտրանական հատվածներում ՀՀ նոր դրոշների տեղադրման կոնկրետ վայրերի վերաբերյալ, ինչպես նաեւ գույքագրել մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ՀՀ դրոշները եւ փոխարինել դրանք նորերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ