23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրտսեր Նիկոյանը բացահայտեց “գաղտնիքը”. ինչպե՞ս է ԱԺ նախագահ նշում տարեդարձը

Այսօր` փետրվարի 13-ին,  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան օրն է: Սամվել Նիկոյանն այսօր դարձավ 54 տարեկան: Henaran.am-ն այս կապակցությամբ զրուցել է Սամվել Նիկոյանի որդու` Վարդան Նիկոյանի հետ եւ փորձել պարզել, թե ինչպես է ԱԺ նախագահը նշում տարեդարձը:

Վարդան Նիկոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սամվել Նիկոյանը ծննդյան օրը սովորաբար հարազատների միջավայրում նշել չի կարողանում, որովհետեւ գրեթե ամեն տարի հրավիրված է լինում բարեկամների կամ մտերիմների հարսանյաց արարողությանը կամ Տեառնընդառաջի տոնակատարությանը, որոնք մեզանում հաճախ համատեղվում են /փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է  Տեառնընդառաջի տոնը, իսկ փետրվարի 13-ին` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ եւ եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ-խմբ/:

“Հայրս ծննդյան տոնը առանձնահատուկ, ճոխ նշելու բնավորություն կամ տոնը ռեստորանում նշելու նախասիրություն չունի, կարծեմ մի անգամ է եղել, որ նշվել է ռեստորանում”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Նիկոյանը: Ինչ վերաբերում է նվերներին, Վարդան Նիոկյանը, մեր համառ պնդումներից հետո բացահայտեց գաղտնիքն ու ասաց, որ այս տարի ԱԺ նախագահ հայրիկի համար մոտ 20 հազար դրամ արժողությամբ նվեր է պատրաստել:

“Գիրք եմ նվիրելու: Չեմ ասի, թե որ հեղինակին է պատկանում, բայց հայրս վերջերս այդ  գիրքն ընթերցելու ցանկություն էր հայտնել եւ ես դրսից պատվիրեցի այն: Արդեն հինգ օր է, ինչ գիրքն ինձ մոտ է, շունչս պահած սպասում էի, թե երբ է գալու ծննդյան օրը, որ նվիրեմ” ,-անկեղծացավ կրտսեր Նիկոյանն ու եւս մի բացաայտում արեց. ”Այս տարի է այսպես օրիգինալ ստացվել, նախորդ տարիներին, սովորաբար,  նվիրում էի փողկապ կամ հագուստ”:

ԱԺ նախագահի որդին ասաց, որ դեռ չի հասցրել շնորհավորել հայրիկին եւ փոխանցել պատրաստած նվերը: Սամվել Նիկոյանն այսօր աշխատել է սովորական աշխատանքյին ռեժիմով եւ ունեցել մի շարք հանդիպումներ: Վարդան Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ-որ բան փոխվե՞լ է Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահ դառնալուց հետո, գուցե շնորհավորանքնե՞րն են ավելացել:

“Որեւէ բան չի փոխվել, հիմնականում շնորհավորում են իր կուսակից ընկերները, որոնց քանակը չի փոխվել: Ընդհանրապես, իր մեջ նոր պաշտոնի նշանակումը գրեթե բան չփոխեց”,-մեր հարցին այսպես պատասխանեց Վարդան Նիկոյանը:

Henaran.am-ը միանում է ԱԺ նախագահին ուղղված շնորհավորանքներին: Սամվել Նիկոյանին, մաղթում ենք առողջություն, հաջողություն, ուժ ու եռանդ եւ բեղմնավոր աշխատանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ