18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վահան Հովհաննիսյանը ցանկ է պատրաստել, թե մեծամասնականով ընտրված պատգամավորներից ով որտեղ է ապրում

Այսօր խորհրդարանում 100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ցանկ է պատրաստել, թե մեծամասնականով ընտրված պատգամավորներից ով որտեղ է ապրում:

ՀՅԴ-ական պատգամավորն այդ ցանկը պատրաստել էր, որպեսզի անդրադառնար այն պնդումներին, թե  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը կկտրի կապը ընտրողի եւ պատգամավորի միջեւ: “Բացի մի քանի հոգուց, որոնց մեջ կնշեի հարգարժան Լևոն Խաչատրյանին, իրենց մարզերում ու ընտրատարածքներում, որտեղից իբր ընտրվել են էդ մարդիկ, ոչ ոք չի ապրում”,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը ու հավելեց. ”Ես իհարկե հասկանում եմ, որ մեծամասնականով անցնող մարդը միշտ այնքան փող ունի, որ Երևանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն ունենա, բայց մարդիկ կան, որ ընդհանրապես իրենց ընտրատարածքներում չեն երևացել:

Լավ, այստեղ չեն մոտենում ամբիոնին, ծպտուն չեն հանում, լավ էլ անում են, պատկերացնում եք` խոսային էլ, բայց այլ խնդիր կա, գոնե այդ փաստարկները մի բերեք, սուտ է այդ ամենը”:

ՀՅԴ-ական պատգամավորը նշել է, որ երվրոպական երկրները, որտեղ ի սկզբանե  մեծամասնական համակարգն էր գործում, անցել են համամասնականին, որովհետեւ զարգացումն է դրան տանում ու նկատել.”Հայաստանը, չգիտես ինչու, իր տենդենցները սկսում է Սովետական Միությունից”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ