26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան-Քուվեյթ կրթական համագործակցություն

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան  Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:  Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարեւորել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ կրթության եւ գիտության ոլորտում  համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը:
Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական եւ պատմականորեն ձեւավորված  հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երեւանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության եւ իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երեւանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայսատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձեւավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը: “Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների”,- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ Հայաստանում հնարավոր է  ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը  տարբեր ոլորտներում համագործակցության  մեծ հեռանկար ունեն, եւ կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ