26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետպատվերի տեղերը կավելանան 50 տոկոսով

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների   տնօրենները եւ ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները:

ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին, նշել է, որ մասնագիտական կրթության զարգացումը պետության գերակայություններից է եւ այդ հանգամանքով պայմանավորված 2012 թվականից նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետական պատվերի տեղերը կավելանան 50 տոկոսով:

‘’Դա չի նշանակում, որ բոլոր մասնագիտությունների համար 50 տոկոսով պետպատվերի մեխանիկական ավելացում է լինելու: Պետպատվերը բաշխվելու է ըստ պետության  գերակայությունների` հաշվի առնելով աշխատաշուկայի եւ տնտեսության պահանջարկը: Ուզում եմ հատուկ նշել, որ  մարզային ուսումնական հաստատություններին առաջնահերթություն է տրվելու’’,- պարզաբանել է նախարարը եւ հավելել, որ  պետության միջոցներով արդյունավետ կրթություն կազմակերպելու  տեսանկյունից մասնագիտությունների ճիշտ ընտրությունը  չափազանց կարեւոր է:

Անցյալ տարվանից նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հանվել են: Ա.Աշոտյանն այս նորամուծությունը  գնահատել է դրական եւ նշել, որ նույն մոտեցումը պահպանվելու է նաեւ այս տարի: Նախարարն հանձնարարել է, որ դիմորդների համար ուսումնական հաստատությունների կողմից ընդունելության հետ կապված խնդիրներ եւ արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: ‘’Աշխատեք այնպես, որ ծնողների ու դիմորդների կողմից դժգոհություններ չլինեն: Նկատի ունեցեք ցանկացած դժգոհություն, ‘’Թեժ գծի’’ կամ սոցիալական ցանցի  ահազանգ ուսումնասիրվելու է, եւ եթե այն հիմնավոր է, ապա մոտեցումը կտրուկ  է լինելու’’,- նշել է Արմեն Աշոտյանն ու հավելել, որ նախարարությունը որդեգրել է հանրային առողջ կարծիք ձեւավորելու եւ այդ կարծիքի հետ հաշվի նստելու քաղաքականություն:

Անդրադառնալով բովանդակային բարեփոխումներին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարության կողմից խստացվելու է վերահսկողությունը միջին մասնագիտական հաստատությունների ուսումնական կարգապահության նկատմամբ: Նախարարն հավելել է, որ քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտները բուհերի ընդունելության քննություններն հանձնելու են միասնական համարգով` ԳԹԿ-ում:
Նկատի առնելով, որ առաջիկայում մեր երկրում համապետական ընտրություններ են լինելու` ԿԳ նախարարը կրկնել է իր մինչ այդ հրապարակավ արած հայտարարությունը` կրթական հաստատությունները զերծ պահել քաղաքական գործընթացներից: ‘’Ուսումնական հաստատություններում արգելվում է ցանկացած քաղաքական գործընթաց եւ քարոզչություն’’,- շեշտել է նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ