ԱԺ ընտրությունների օրը եւ ցուցակների “թոփ” տեղերը. Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում` մինչեւ փետրվարի 27-ը պետք է Աժ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիր ստորագրի: Աժ ընտրությունները կարող են անցկացվել ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
Նշված տասնօրյա ժամանակահատվածում կիրակիները երկուսն են` ապրիլի 29-ը եւ մայիսի 6-ը:
Այս մասին նշում է “Հայկական ժամանակը” եւ հիշեցնում, որ նախորդ` 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, մայիսի 12-ին:
“Ամեն դեպքում խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ շաբաթ կամ կիրակի օրը, որովհետեւ, ի տարբերություն նախագահական ընտրությունների, Աժ ընտրությունների քվեարկության օրը օրենքով սահմանված չէ ոչ աշխատանքային օր: Գրեթե հստակ է, որ ՀՀ իշխանությունները մտադրվել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել:
Ըստ թերթի` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակների “թոփ տասնյակները” կարող են այսպիսին լինել.
ՀՀԿ
1. Սերժ Սարգսյան
2. Տիգրան Սարգսյան
3. Տարոն Մարգարյան
4. Հովիկ Աբրահամյան
5. Դավիթ Հարությունյան
6. Հրանուշ Հակոբյան
7. էդուարդ Շարմազանով
8. Սամվել Նիկոյան
9. Արմեն Աշոտյան
10. Գալուստ Սահակյան
ԲՀԿ
1. Գագիկ Ծառուկյան
2. Վարդան Օսկանյան
3. Վարդան Վարդանյան
4. Հարության Քուշկյան
5. Գուրգեն Արսենյան
6. Նազիկ Ավդալյան
7. Սամվել Բալասանյան
8. Նաիրա Զոհրաբյսւն
9. Արամ Իսաբեկյան
10. Պետրոս Ղազարյան