ՀՀ ԶՈՒ տասնյակ մեքենաներ հայտնվել են ձնաբքի մեջ
Այսօր` ժամը 11.15-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի` Ծիլքարի հատվածում ձնաբքի հետևանքով խցանման մեջ է հայտնվել զինվորական շարասյունը: Այդ ամսին այսօր Henaran.am-ի թղթակցին հաղորդեց ԱԻՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Համգելդյանը: Նա տեղեկացրեց, որ խցանման մեջ են հայտնվել հսկայական թվով մեքենաներ`23 միավորից բաղկացած զինվորական շարասյունը և մոտ 60 ավտոմեքենա:
Հ.Համգելյանի խոսքով` 12:20-ի սահմաններում դեպքի վայր են մեկնել ‘Հովհաննես Մարտիրոսյան’ ՍՊԸ տեխնիկան եւ ԱԻն ստորաբաժանումները, եւ շարասյունը կարողացել է շարունակել ընթացքը:
‘Թեեւ ինտենսիվ մաքրման աշխատանքներ են տարվում, սակայն այսօր եւ վաղը առատորեն թաց ձյուն է տեղալու, եւ ճանապարհներին բարենպաստ պայմաններ չեն լինելու երթեւեկության համար: Ահա ինչու խորհուրդ ենք տալիս բոլոր վարորդներին, հնարավորության դեպքում, զերծ մնալ շրջաններ մեկնելուց’,- ասաց Հ.Համգելդյանը:
Նա նշեց, որ 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, 2 կողմից փակ է Սելիմի լեռնանցքը, փակ են Գեղարքունիքի միջհամայնքային ճանապարհահատվածները, Երեւան-Գյունրի հատվածը թեեւ բաց է, սակայն ` դժվարանցանելի: