06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կինը դանակով հարվածել է ու սպանել

Փետրվարի 18-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում սպանություն է կատարվել:
 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում, Նորամարգ գյուղի տներից մեկում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1966 թ, ծնված Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 1964 թ. ծնված Սամվել Բաղյանին, որը տեղում մահացել է:
 
Իվետա Սարգսյանը ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին Henaran.am-ի տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ