23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Քաղաքական գործիչների ապրելակերպը առանց Պահքի էլ` նման է Պահքի՞

Այսօր մեկնարկում է Պահքի շրջանը, որը տեւելու է  48 օր: Եվ հետաքրքիր է իմանալ. քաղաքական գործիչներն այսօրվանից կմտնե՞ն Պահքի շրջան, թե ոչ:

‘’Ես երբեւե Պահք չեմ պահել, այս տարի էլ չեմ պահելու, թեեւ ակտիվ մասնակցում եմ պատարագներին’’,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` կարեւորը ոչ թե սննդային պահեցողությունն է, այլ` բովանդակային հոգեւոր պահեցողությունը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` կան մարդիկ, որոնք Պահք են պահում, բայց բովանդակությամբ ոչինչ նրանց մոտ չի փոխվում:

‘’Ճիշտ է քաղաքականությունն ու հոգեւոր կյանքը համատեղելի չեն, բայց առանց Պահքի էլ ես աշխատում եմ այնպես ապրել, որ քրիստոնեավայել լինի’’,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանն ասաց, որ ինքը նույնպես երբեւէ չի հետեւել Պահքին, եւ այս անգամ էլ չի հետեւելու:

“’Ես Առաքելական եկեղեցու հավատացյալ եմ, հաճախ եմ այցելում եկեղեցի, բայց Պահք չեմ պահում, քանի որ առանց դրա էլ ես չեմ չարախոսում ու բամբասում, եւ իմ ամբողջ կյանքով ապրում եմ այնպես, ինչպես վայել է Պահքի շրջանին’’,- ասաց Մենուա Հարությունյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ