Սեքսը եւ սթրեսը անհամատեղելի՞ են
Շատ մարդիկ չեն կարողանում սեքսով զբաղվել օրվա ընթացքում ապրած հուզմունքների եւ սթրեսի պատճառով:
Ներքին սթրեսն առաջանում է զուգընկերների միջեւ կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում: Արտաքին սթրեսն առաջանում է արտաքին գործոնների պատճառով` աշխատանքի, երեխաների, ֆինանսների: Կրիտիկական սթրեսն առաջնում է էքստրեմալ պայմաններում` հարազատների մահվան, հիվանդությունների դեպքում: Այս բոլոր սթրեսները նվազեցնում են սեքսուալ ցանկությունը եւ ազդում գրգռվելու ունակության վրա: Սակայն ամեն տեսակի սթրես իր մոտեցումն ունի:
Ներքին սթրեսը նվազեցնում է հատկապես կանանց լիբիդոն: Այն հաղթահարելու համար անհրաժեշտ է շփվել զուգընկերոջ հետ: Չնայած դա դժվար է, սակայն կօգնի վերականգնել կիրքը ձեր ինտիմ հարաբերություններում:
Տղամարդիկ ավելի հաճախ դառնում են արտաքին սթրեսի զոհը, ինչի արդյունքում նրանց մոտ նվազում է սեռական հակվածությունը: Այս դեպքում կարող են օգնել մեդիտացիան, մերսումը եւ թուլացնող դեղամիջոցները:
Իսկ նյարդային համակարգի հիվանդությունները բացասական են ազդում 2 սեռերի վրա էլ: Այս դեպքում լավագույն միջոցը համբերությունն է: Անհրաժեշտ է դիմել մասնագետների: Հարկ է նշել, որ սեքսը կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը: Օրգազմ ապրելու ժամանակ օրգանիզմում առաջանում են էնդորֆիններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը եւ դրական են ազդում էմոցիոնալ վիճակի վրա: