27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ վարչապետը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ‘Կանոնակարգիչ գիլյոտին’-ը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող եւ բեղմնավոր աշխատանք: ‘Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձեւավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում’, – նշել է վարչապետ Սարգսյանը:

Իր հերթին պարոն Սորոկինը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը եւ վստահեցրել, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին ջանք կգործադրեն ՀՀ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ արդյունավետ համագործակցությունը խորացնելու եւ զարգացնելու ուղղությամբ:Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության ‘Կանոնակարգիչ գիլյոտին’ արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասներ:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու եւ դրա իրականացմանն օժանդակելու համար: Նշենք, որ 2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների միջեւ ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` ‘կարգավորիչ գիլյոտինի’ միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցության շուրջ: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ