12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանում գիշերը ապօրինի ծառեր են հատել

Փետրվարի 19 ին Երևանի քաղաքապետարանն ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրվա գիշերը  Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում  ապօրինի ծառահատում է իրականացվել:

Տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել  6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 և 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի և 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 և 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության  Երևան քաղաքի բնապահպանության տեսչություն և ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին`համապատասխան ընթացք տալու համար:

Henaran.am-ին հաղորդում են երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ