27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարգեւատրում ԱԺ-ում` Մայրենի լեզվի օրվա առթիվ

Փետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ,  ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգեւատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով պարգևատրվեցին  Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանը, Երեւանի թիվ 83 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Ջուհարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Եղիշյանը, ՀՀ Շիրակի Մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Հարոյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Պարոնյանը, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի ուսուցչուհի Հեղինե Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աշխեն Մելիքյանը, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի ավագ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ղուկասյանը, ՀՀ Արարատի մարզի Վեդու ավագ դպրոցի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը եւ ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը:

Հանդիպմանը ներկա էր և շնորհակալական խոսք ասաց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ