07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հստակեցվում է 3 հեռուստաընկերությունների ուղղվածությունը

Henaran.am-ի տեղեկություններով հստակեցվում են “Արմնյուզ”, “Արմենիա” եւ “Ա-թիվի” հեռուստաընկերությունների  առաջիկա ծրագրերն ու գործունեությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք հեռուստաընկերությունների ղեկավարները կկնքեն համագործակցության պայմանագիր:

Նախատեսվում է, որ բուն լրատվական ալիքը կլինի “Արմնյուզը”, “Արմենիա”-ն  կպահպանի իր լրատվական ծրագրերը, իսկ “Ա-թիվի”-ն կլինի ժամանցային բնույթի:

Նշենք, որ “12” հեռուստաընկերության տնօրենը արդեն հայտարարել է, որ հեռուստաընկերությունը փոխում է ուղղվածությունը` սպորտային լուրեր է թողարկելու: Հեռուստաընկերության լրատվական ծրագրի որակյալ աշխատակիցներին խոստացել են,  որ կտեղավորեն  “Արմնյուզ”-ի եւ “Արմենիա”-ի լրատվականներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ