27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդներն իրենց գործունեության մեջ պետք է լինեն առավելագույնս պատասխանատու. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին հյուրընկալեց խորհրդարանում իրենց ուսումնական  պրակտիկան անցկացնող ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող մի խումբ ուսանողների:

Ողջունելով երիտասարդներին հանրապետության օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահի տեղակալը նկատեց, որ ակնկալում է  սուր  և բաց հարցեր, կառուցողական  քննարկում:

Կարևորելով  երիտասարդության դերը կյանքի բոլոր բնագավառներում` պարոն Շարմազանովը նրանց  կոչ արեց իրենց գործունեության մեջ  լինել առավելագույնս  պատասխանատու և  հիշել, որ երիտասարդությունը բոլոր ժամանակներում  եղել և մնում է հասարակության շարժիչ ուժը, ներկան և ապագան:

Զրույցն ընթացավ  ջերմ և անկաշկանդ մթնոլորտում. ուսանողներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին,  վերջերս խորհրդարանում  քննարկված  մեծամասնական-համամասնական ընտրակարգերին, հասարակությանը հուզող գնաճին և դրա  մեղմացմանն ուղղված քայլերին,  տարվող հարկային վարչարարությանը և  ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին,   արտագաղթին,  ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը:

Պարոն Շարմազանովը մանրամասն անդրադարձավ  հնչեցված հարցադրումներին,  ներկայացրեց իր կարծիքն ու տեսակետները:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ