29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիբիրախտի ևս 4 դեպք

Գեղարքունիքի մարզում սիբիրախտով ևս 4 կենդանու անկում է եղել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Դեպքերից 3-ը եղել է Ծովակ գյուղում, որտեղ ավելի վաղ վարակման ևս մեկ դեպք էր հայտնաբերվել: Իսկ 1 դեպք էլ հայտնաբերվել է նույն մարզի Վանեվան գյուղում: Պիպոյանը մեզ հայտնեց նաև, որ կենդանիներին ոչ թե մորթել են, այլ այրել:

‘Կենդանիներին հեռացրել են տարածքից ու տարել են այրման, որպեսզի չսպոռավորվի հողը և տարաժման աղբյուր չդառնա’,-բացատրեց նա:

Այս վայրերում և շրջակա մի քանի գյուղում արդեն շուրջ 10 օր է, ինչ կարանտին է հայտարարված: Բնակիչներին չի թույլատրվում օգտագործել կենդանական սնունդ:

Նշենք, որ այս տարի մինչ այժ Հայաստանում սիբիրախտով վարակված մարդկային միայն 1 դեպք է հայտնաբերվել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ