24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանին չե՞ն վստահում. պատգամավորի ակնարկը

“Ես կարծում եմ այստեղ անուղղակի ձեւով կասկածամտություն կա նորանշանակ ոստիկանապետի նկատմամբ”,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի այն դրույթին, որը նախատեսում է բանակի օգտագործումն  արտակարգ դրության ժամանակ:

Նրա համոզմամբ, այս մասին է վկայում նախագծի 9-րդ հոդվածը.”9-րդ հոդվածը մինչեւ անգամ չի ասում, եթե չի բավարարում, ասում է, եթե անհնարին է, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության, ազգային անվտանգության ուժերով: Ես ուզում եմ հասկանալ, այդ ինչի՞ դեմ է դուրս գալու ժողովուրդը, այդ ի՞նչ բորբոք է լինելու, որը չի կարող հանգստացնել այդքան ուժերով”:

Տիկին Ալավերդյանն ասաց, որ շատ բարձր կարծիք ունի Վլադիմիր Գասպարյանի մասին ու շարունակեց.”Ես համոզված եմ, որ պարոն ոստիկանապետը հաստատ կբողոքեր` անձնական վիրավորանք ընդունելով, որ իրեն չենք վստահում շեշտեց, որ բանակը որեւէ դեպքում, որեւէ մեկի հրամանագրով չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ