19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք դեռեւս հիմքեր եւ պատճառներ չունենք Սարկոզիին չհավատալու. ԱՀՀ

Ամերիկայի Հայկական Համագումարի Երեւանյան Գրասենյակի Տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը հանդես է եկել հայտարարությամբ, հավասարակշռության կոչ անելով հատկապես այն գործիչներին, ովքեր ծայրահեղ գնահատականներ են հնչեցնում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Անհանգստությամբ եմ վերաբերվում հայկական քաղաքական գործիչներին բնորոշ ցանկացած իրադարձության նկատմամբ ցուցաբերած ծայրահեղ արձագանքներին. նույնիսկ, կամ առավել եւս, եթե այն կապված է մեզ չափազանց հուզող հարցին: Դարերից եկող մի պարզ ճշմարտություն կա` յուրաքանչյուր ծայրահեղություն հղի է անցանկալի հետեւանքներով:

Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ ընդունած որոշումը հարկավոր է սթափ եւ հանգիստ ընդունել: Զարմանալին հենց այն կլիներ, եթե օրինագիծը արագ եւ առանց խոչընդոտների կյանքի կոչվեր` հաշվի առնելով առկա իրավիճակը տարածաշրջանում եւ գերտերությունների այս կամ այն չափով ներգրավվածությունը արդի զարգացումներում:

Ինչքան ել վիճենք շահի եւ բարոյականության միջեւ ընտրության հնարավոր տարբերակների մասին, պարտավոր ենք գիտակցաբար ընդունել իրողությունը, գրագետ վերլուծել այն, անել համապատասխան հետեւություններ, շտկել գործողությունների ռազմավարությունը եւ էլ ավելի իմաստուն եւ հավասարակշռված քայլերով ներազդել միջազգային քաղաքական զարգացումներին:

Չեմ կիսում նաեւ Նախագահ Սարկոզիի նախընտրական տրամադրություններով պայմանավորված ոչ անկեղծ լինելու մասին հնչեցրած կարծիքները: Մենք դեռեւս հիմքեր եւ պատճառներ չունենք նրան չհավատալու եւ չվստահելու: Մեզ արդարացիորեն հուզող խնդիրը  հնչեցվեց իր (եւ ոչ միայն) երկրի ամենաբարձր ամբիոնից` սարսափեցնելով եւ հիստերիկ խուճապի մեջ գցելով Թուրքիայի ղեկավարությանը իր ոչ ադեկվատ դրսեւորումներով:

Ամերիկայի Հայկական Համագումարը տասնամյակներով ապացուցված իրեն բնորոշ հետեւողականությամբ, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, օգտագործելով ողջ փորձն ու ներուժը, առավել եռանդով շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ժխտողական տրամադրություններն արմատախիլ անելու ուղղությամբ:

Henaran.am-ին հաղորդում են Ամերիկայի Հյակական Համագումարի Երեւանյան գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ