Սարգսյանը բեկել է Ծառուկյանին. Ժամանակ
Այն որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա ընտրությանը համաձայնել է խաղալ Սերժ Սարգսյանի խաղը, որ Սարգսյանին հաջողվել է, այսպես ասած բեկել Ծառուկյանին, ակնհայտ է դառնում այն փաստից, որ “Բարգավաճ Հայաստանը” ոչ բոլոր ընտրատարածքներում է առաջադրելու մեծամասնական թեկնածուներ:
ՄԱԿ համագումարին ողջունելով այդ կուսկացության միացումը ԲՀԿ համամասնական ցուցակին` Գագիկ Ծառուկյանը լրագորղների հետ չեպազրույցում հաստատել է, որ թեկնածուներ են առաջադրելու այտեղե, որտեղ ունեն “համապատասխան մարդիկ”: Այս մասին գրում է “Ժամանակ” օրաթերթի խմբագրականն ու հիշեցնում, որ մինչ այդ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ 41 ընտրատարածքում էլ թեկնածու առաջադրելու որոշում ունի:
“Ինչ պատահեց հանկարծ: Միթե բազմամարդ եւ հզոր այդ կուսակցությունը , ինչպես ինքն իրեն ներկայացնում է ԲՀԿ-ն, չունի ընդամենը 41 մարդ, որոնք կարող են լինել պատգամավորության թեկնածու”,-հարցնում է թերթը: