20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը մեկին սիրում է, մեկին` շոյում է, մեկի հետ խիստ է խոսում,նրանք պիտի “ճղվեն”/վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը Հայաստանի ազգային հավաքականի հետ մի ընտանիքի նման է: “Ոչ մեկդ չգիտեք, թե ես ոնց եմ աշխատում ամեն ֆուտբոլիստի հետ, մեկին՝ սիրելով, մեկին՝ շոյելով, մեկի հետ խիստ խոսելով: Որեւէ մեկին թույլ չեմ տա քիթը խոթել իմ աշխատանքի մեջ, որը ես կատարում եմ սիրով եւ լավ”,-ասաց նա:

Իհարկե, մարզիչը հրավիրում է այն ֆոււտբոլիստներին, ում ցանկանում է, նա է որոշում տակտիկան, ով կխաղա, ով կլինի պահեստային, սակայն Հայրապետյանն է որոշում, թե ում հեռացնի հավաքականից:

“Այն ֆուտբոլիստը, որը չի համապատասխանում հավաքականին, թիմի փայլուն մթնոլորտին, ընտանեկան ջերմ մթնոլորտին, որ կա, թույլ չեմ տա, որ բռակ ֆուտբոլիստը գա մեր հավաքական եւ շապիկը կրելով պատվազրկի հավաքականը”,-ասաց նա:

Ազգային հավաքականի խնդիրը այսօր դարպասապահ չունենալն է: Անդրադառնալով Հայաստան-Սերբիա խաղում հավաքական հրավիրված դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին՝ նա նասաց, որ Գեւորգը բոյով եւ գեղեցիկ դարպասպահ է, ասում են ապրի, փայլուն բոյ ունի, բայց դարպասպահը բոյով չի որոշվում”:

Սերբիայի հետ խաղում ՀՖՖ նախագահը առանձնացրեց չորս ֆուտբոլիստների` Հովհաննես Համբարձումյանին,  Էդգար Մալաքյանին,  Գագիկ Դաղբաշյանին եւ Վալտեր Պողոսյանին:

“Երիտասարդ ֆուտբոլիստը պետք է իրեն ճղի դաշտում, բայց Վալտեր Պողոսյանն առաջին անգամ ազգային հավաքականի շապիկով դուրս եկավ խաղաղադաշտ եւ չորս անգամ ոտքերը փախցրեց՝ խուսափելով  պայքարից”,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Սակայն վերջինիս կարծիքով,  Վալտեր Պողոսյանը մեծ ներուժ ունի եւ կարող է դառնալ լավ ֆուբոլիստ, իսկ ինքը պետք է  ամեն ինչ անի, որ նա չվախենա պայքարից:

Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ բոլորը հարցերը կլուծվեն, եւ հավաքականը փայլուն մարզավիճակում կլինի:
http://youtu.be/BLFlFrImRAw

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ