16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումը հնարավոր է` կապ ունի Սիրիայի հետ. թուրքագետ

ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան հռչակում է ցեղասպանությունների կանխարգելում, որը ենթադրում է ցեղասպանության ճանաչում եւ պատիժ` ճանաչումը ժխտելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` խոսելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշման մասին:

‘’Ինչպես օրերս հրապարակել էր ‘’Ֆայնեյնշլ թայմս’’-ը` ‘’Անկարան հոգսերից ազատվեց մինչեւ հուլիս’’: Սարկոզին հուլիսին կսկսի նույն գործընթացը օրինագծի հետ կապված, քանի որ միեւնույն է` ճանաչման պրոցեսը անդառնալի է’’,- ասաց Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքով` կասակածի տակ չէ Սարկոզիի անկեղծությունը, բայց ինչու Սարկոզին հապաղեց ու չստորագրեց այդ օրինագծի տակ: Ըստ Հակոբ Չաքրյանի, այստեղ կար պատասխանատվության հարց. եթե Սարկոզին ստորագրեր օրինագծի տակ, ապա ամբողջ պատասխանատվությունը կընկներ Սարկոզիի վրա:

Իհարկե արդյունք տվեցին  թուրքական կողմի ջանքերը` կաշառքներ, նվերներ:’’Մի խումբ ֆրանսիացի սենատորներ ընտանիքներով այցելեցին Բաքու, նրանց այնտեղ չափազանց թանկարժեք նվերներ են տվել’’,- ասաց թուրքագետը:

Հակոբ Չաքրյանը այս ամենից հետաքրքրական վերլուծություններ է անում, կապելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը Սիրիայի շուրջ տեղի ունեցող դեպքերի հետ:

‘’Ֆրանսիան եւ Թուրքիան գտնում են, որ Ասադը պետք է տապալվի: Վաշինգտոնը նրանց հստակ հանձնարարական է տվել նպաստել Ասադի տապալմանը, եւ այս երկու երկրները ունենալով նույն հանձնարարականը, չեն կարող Հայոց ցեղասպանության հետ կապված այս օրինագծի պատճառով հրաժարվել այդ առաջադրանքը կատարելուց’’,- եզրափակեց  Հակոբ Չաքրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ