11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Մայր Աթոռը արձագանքում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին

Անվանի գիտնական, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում` սկանդալային հայտարարություններ է արել, մասնավորապես ասելով, որ մենք եկեղեցու կարիք չունենք” : “Եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի` հոգեւորականների գլխավորությամբ, այլ զենքի, մարտի կկոչեին, ոչ թե “դրախտի սին գաղափարներով  ուղեղները արդուկել ու հանուն ոչնչի նահատակվել”,-ասել է նա:

Ֆեյսբուք սոցկայքում Սամվել Կարապետյանի հայտարարությունը բուռն քննարկումների թեմա դարձավ: Ոմանք համաձայն էին հուշարձանագետի հետ, մի մասը գտնում է, որ նա այդ քայլին գնաց` սկանդալ ու ինտրիգ ստեղծելու համար:

“Ցանկացած մեկը ով Աստծո հայտնածի դեմ դուրս կգա` պիտի ծղրտա”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի միաբան Վարազդատ սարկավագ Քոչարյանը:  “Մարդկությունը կարծես առաքելություն ունի, մի քանի գրամանոց խելքով անընդհատ փորձում է չափել տիեզերական իրադարձությունները: Աստված մեզ ստեղծել է, բայց մենք փորձում ենք մեր Աստծուն անմտորեն ժխտած լինենք”-ասաց նա մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում: Էջմիածնի միաբանը Սամվել Կարապետյանի հայտարարությունը սադրանք  եւ չարամտություն  համարեց:

Ըստ նրա, Աստծո առաջ հեղինակավոր որեւէ մեկի ասածը իր մեջ ճշմարտություն չի պարունակում, եթե դեմ է Աստծո խոսքին: Վարազդատ սարկավագը եկեղեցու անգնահատելի դերը մեկ անգամ եւս հիշեցրեց այն մոռացողներին`  պետք է հավատարիմ մնալ մեր եկեղեցուն, եւ չպետք է մոռանալ Հայ Առաքելական եկեղեցու կարեւորությունն ազգապահպանության ու հայ մնալու գործում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ