“500 դրամի չեկ ա տալիս, 600 դրամ ուզում”`բողոքում են Վերնիսաժում առեւտուր անողները/վիդեո/
Գարնան առաջին ձյունը կիսով չափ խանգարեց նաեւ Վերնիսաժում առեւտուր անողների գործին: Նրանց խոսքով, առեւտուրը այս կիրակի լավ չէր, ձյունն էլ մի կողմից խանգարեց: “Չնայած արդեն տուն էինք պատրաստվում գնալ, բայց ձյունը արագացրեց: Մեկ ա չարչարվում ենք իզուր”,-ասացին առեւտրականները: Վերջիններս տեղի համար փող են մուծում, բայց զարմանում են, որ 500 դրամի “չեկ են տալիս, վերցնում` 600”:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ինչու չեն պայքարում իրենց իրավունքների համար կամ հարցնում, թե ինչու 100 դրամ ավել պիտի տան` ասացին. “Հարցնում ես ,ասում են քո գործը չի, ձեռ չի տալիս, կոպիտ բառերով ասում են գնա”,-ասաց մոտ 10 տարի այստեղ առեւտուր անող կանանցից մեկը: Ամեն դեպքում, Henaran.am-ը առաջիկայում կփորձի պարզել թե ում գրպանն է մտնում 100 դրամները: Մանրամասները` տեսանյութում:
http://youtu.be/LfYFKDnmL9w