05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օբաման ցանկանում է ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել Պուտինի հետ, սակայն շնորհավորել նրան` չի շտապում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ կկարողանա շփվել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական միջավայրում մայիսի 18-19 կայանալիք Մեծ ությնակի հանդիպման ընթացքում: Հանդիպումը կկայանա ԱՄՆ նախագահների ամառանոցային Քեմփ-Դեւիդ նստավայրում, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել է, որ Մեծ ութնյակի հանդիպումը չի ընթանա նախատեսված վայրում` Չիկագոյում, որտեղ մայիսի 20-21 տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ արդեն ստանձնած կլինի նախագահի պարտականությունները:

Ի դեպ, ԱՄՆ նախագահը դեռեւս չի հետեւել մյուս նախագահաների օրինակին եւ շնորհավորել Պուտինին: Պետդեպարտամենտը` պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի անունից, շնորհավորել է միայն ռուս ժողովրդին նախագահական հաջող ընտրությունների առթիվ: Ըստ դիվանագիտական չափանիշների` նման վերաբերմունքը Պուտինի հանդեպ կարելի է “անտարբեր” որակել:

Սակայն Պուտինը շնորհավորանքների պակաս չի զգում: Ինչպես տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը, նախօրեին նրան շնորհավորել են Մոնղոլիայի նախագահը, Հնդկաստանի վարչապետը, Թուրքիայի եւ Բելառուսի նախագահները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ