13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հեռուն գնացող նախագահը, գողական վարչապետը, կնամեծար դաշնակցականը”. ընտրեցին հայուհիները

Կանանց նվիրված միամսյակին շատ ենք լսում տղամարդկանց տեսակետները` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին:

Այս անգամ Henaran.am-ը փորձեց փոքրիկ հարցախույզ անցկացնել` պարզելու, թե ով կամ ովքեր են նրանց համակրելի հայ քաղաքական տղամարդ-գործիչները:

Հետաքրքիր է, բայց քաղաքականությամբ զբաղվող կանանց մեծ մասը հրաժարվեց անուն տալ: Ոմանք դա խիստ անձնական հարց համարեցին: Բացի քաղաքական գործիչներից հարցն ուղղեցինք նաեւ լրագրողներին եւ պատահական անցորդների:

Եվ այսպես, հայ կանանց մեծ մասը  համակրելի են համարում նախագահ Սերժ Սարգսյանին եւ Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանին : Եթե նախագահին հայուհիները բնութագրել են որպես “չափված-ձեւված ու հեռուն գնացող” գործիչ, ապա Սեյրան Օհանյանին գնահատել են կոռեկտության համար:

Երկրորդ տեղում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Վարչապետին “գողական” են համարել: “Դե մեկ-մեկ խմում խոսում ա պապիկի մասին, չի վախենում ոչ մի բանից”,-ասացին մեր զրուցակիցները:

Երրորդ հորիզոնականում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է. ասացին` “խիստ է եւ կնամեծար”: Համակրելի քաղաքական գործիչների “թոփ տասնյակի” չորրորդ հորիզոնականում, Henaran.am-ի զրուցակցները բաժին են հանել “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին : Վերջինիս բնութագրել են որպես “իր անելիքը, տեղն ու դերը իմացողի”:

Հինգերորդ տեղում  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է: Կանայք ՀՀԿ խոսնակի մեջ առանձնացրեցին “հագն ու կապը”: Իսկ 6-րդ տեղը կիսել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Առաջինի սանրվածքն է հմայել  հայուհիններին, երկրորդի մեջ Հիտլերի  ոգին:

7-րդ տեղում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է` օտար լեզվով է լավ խոսում, 8-ում` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`”լավ երգում է եւ սիրուն երգեր է գրում”, 9-10-րդ հորիզոնականներում   ԱԺ պատգամավորներ Դավիթ  Հարությունյանն ու Վահե Հակոբյանն են: Վերջիներիս անունները նշել են լրագրողները` չբնութագրելով: Պարզապես ասել են, որ “տղա են”:

Ի դեպ, հարցվածներից երկուական հոգի նշել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ “Ազատ դեմոկրատներ” -ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի  անունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ