11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՀԿ-ն շնորհավորեց մայրացած կանանց

Մարտի 8- ից ապրիլի 7 –ը ընկած ժամանակահատվածը ամենամյա ու հերթական առիթն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության` այս դեպքում կանանց խորհրդի համար, մեր մայրերին, քույրերին, ինչպես  նաեւ նոր մայրացած կանանց շնորհավորելու ու մեծարելու համար:

Այսպիսի տոնական նվերներ`համալրված անկողնային պարագաներով, նորածնին անհրաժեշտ խնամքի միջոցներով եւ քաղցրավենիքով ՀՀԿ կանանց խորհրդի տարածքային  կազմակերպությունների կողմից բաժանվեցին հանրապետության ու նաեւ մայրաքաղաքի բոլոր  ծննդատներում, ուր այցելած հյուրերը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, մեկ առ մեկ շրջելով  սենյակներում, բոլոր կանանց շնորհավորել են մայրության բերկրանքը վայելելու  եւ մարտի 8-ի առիթներով:

Ընդ որում ուշադրության են արժանացել ինչպես մարտի 8-ին, այնպես էլ  տոնի նախօրյակին ծննդաբերած եւ անգամ դեռեւս մայրանալ պատրաստվող`բժիշկներ  անմիջական հսկողության տակ գտնվող կանայք:

Շնորհավորանքներ, ջերմ խոսքեր ու հայ իրականության մեջ կնոջ դերի կարեւորության մասին տեսակետներ են հնչել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների այցելած մայրաքաղաքային բոլոր ծննդատներում: Իսկ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը վստահեցրել է, որ կանանց մշտապես ուշադրության կնտրոնում պահելու հանրապետականի նմանատիպ ու այլ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ